Լրահոս

15.04.2009 16:59


Վարդան Մալխասյան. «Թուրքերը ցանկանում են հայերին «սիրելով» ոչնչացնել»

Վարդան Մալխասյան. «Թուրքերը ցանկանում են հայերին «սիրելով» ոչնչացնել»

«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանը համոզված է, որ թուրքերն այժմ ցանկանում են հայերին ոչնչացնել «սիրելով»։

-Սահմանի բացումն ի վնաս մեզ է գործում, բայց այս իշխանությունները լավ հասկանալով, որ իրենք այլևս  ռեսուրս չունեն, բացարձակ զրկված են ժողովրդի վստահության քվեից՝ պատրաստ են նաև այդպիսի դավաճանական քայլերի, պատրաստ են մինչև վերջ պղծելու, ավերելու, տիրելու, այրելու այս երկիրը,- ասել է Վ. Մալխասյանը։

Ըստ նրա, առևտրի է հանվել հայոց ցեղասպանության 1,5 մլն. զոհերի հարցը, ինչը խզում կառաջացնի Հայաստանի և սփյուռքի միջև։

 

Այս խորագրի վերջին նյութերը