Պահանջում ենք համահայկական հիմնադրամից հայտնել՝ ինչ է եղել 52 մլրդի հետ,և հերքել կամ հաստատել լուրը, որ դրա 4,5 մլրդն ուղղվել է պահեստազորայիններին սննդով ապահովելուն
«Սրբապիղծ թալանի հետքերով»
Դատելով նոր ի հայտ եկող փաստերից՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի պատմության ամենախոշոր ու լկտի թալանը։ Խոսքը վերաբերում է «Հայաստան» հիմնադրամի 52 մլրդ դրամին։ Այն գումարին, որը լումա առ լումա հավաքել էր աշխարհով մեկ սփռված, ինչպես նաեւ Հայաստանում ապրող հայ ժողովուրդը: Գումարը հավաքել էին մարդիկ, որոնք իրենց խնայողությունները նվիրաբերեցին հիմնադրամին՝ աջակցելու համար մեր բանակին, մեր զինվորին, հրթիռակոծության եւ ռմբակոծության տակ հայտնված Արցախի մեր քույրերին ու եղբայրներին:
Այժմ պարզվում է, որ Փաշինյանի հանձնարարականով այդ գումարները մուտք են արվել պետական բյուջե եւ ծախսվել անհայտ նպատակներով։ Լուրեր են շրջանառվում, որ այդ գումարից մոտ 4,5 միլիարդ դրամը հատկացվել է պահեստազորայիններին սննդով ապահովելու համար: «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունն այս տեղեկությունը հաստատելու կամ հերքելու նպատակով դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:
Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա սա ուղղակի անարգանք է մեր հերոս տղերքի հիշատակին, սա պարզապես անհարգալից վերաբերմունք է ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ: Պարզ է, որ այդքան գումար սննդի համար հարկավոր չէր: Դա ահռելի գումար է: Չմոռանանք, որ մեր ժողովուրդը անդադար սննդով էր ապահովում մարտի դաշտում գտնվող մեր տղերքին, մեր զինվորականներին: Հսկայական ինքնաթիռներ ամեն օր աշխարհի հայերի հավաքած օգնություն էին տեղ հասցնում, Հայաստանի խոշոր ձեռնարկությունները հսկայական պաշարներ էին ուղարկում։ Քաղաքացիներն ամեն օր տոննաներով սնունդ էին հավաքում, որ հիմա գերագույն գլխավոր թալանչին ասի, որ 4.5 մլրդ-ի սնունդ ենք գնե՞լ։
Այս հարցն ունենալու է շատ լուրջ հետեւանքներ, որովհետեւ սննդից բացի հայ ժողովուրդը մեր տղերքին քնապարկեր, զրահաբաճկոններ եւ այլ պարագաններ է ուղարկել աշխարհի բոլոր ծայրերից, բայց դրանք այդպես էլ տեղ չեն հասել: Մեր տղերքը օրեր, շաբաթներ շարունակ եղել են առանց զրահաբաճկոն, քնել են սառը գետնին: Այս մասին պատերազմի օրերին էլ էին խոսում։ Ի՞նչ է կատարվել, այս ինչ թալան է եղել մեր տղերքի ու մեր հայրենիքի հաշվին։ Այս ամենը պարզ է դառնալու միայն նոր իշխանության դեպքում։ Հիմա ինչքան էլ թաքցնեն հետքերը, միեւնույն է, պատասխան եք տալու։ 600 դոլարով զրահաբաճկոններ, որոնք այդպես էլ զինվորին չհասան, կանխիկացված հսկայական գումարներ, որոնք չգիտես ինչու տնօրինում էր ոչ թե բանակը, այլ ՔՊ-ի «սրբին» մոտ կանգնած դեմքերը: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցերի պատասխանները ստանալու համար: Պահանջում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից, մասնավորապես գործադիր տնօրենից ամենայն մանրամասնությամբ հաշվետու լինել, թե ինչ է եղել այդ 52 միլիարդի հետ, ինչպես նաեւ հիմնավոր փաստերով հերքել կամ հաստատել տեղեկությունը, որ այդ գումարից 4,5 միլիարդն ուղղվել է պահեստազորայինների համար սնունդ ձեռք բերելուն:

Արցախում հերոսաբար զոհված հերոս տղերքի ծնողներ՝
Գեղամ Նազարյան
Կարին Տոնոյան
Դավիթ Ամալյան
Զավեն Մկրտչյան
Վարդան Երմալովյան
Բորիկ Կոստիկով
Գոհար Սիմոնյան
Օֆելյա Ավետիսյան
Նաիրա Նազարյան
Աննա Մկրտչյան
Մարիա Սարգսյան
Արթուր Միրզոյան
Արաքսյա Մկրտումյան
Ելիզավետա Օհանջանյան
Էդգար Աղաբաբյան
Քրիստինե Բեգլարյան
Լաուրա Սարգսյան
Վարդուհի Այվազյան
Ֆլորա Մելիքսեթյան
Քրիստինա Կարապետյան
Արմեն Ներսիսյան
Մարիամ Ադամյան
Գոհար Մազմանյան
Աստղիկ Մանասյան
Արեւիկ Մկրտչյան
Մանուշ Սահակյան
Մերի Սելիմյան
Գայանե Արզումյան
Արփինե Բեյբության
Արուս Ստեփանյան
Ելիզավետա Օհանջանյան
Շուշանիկ Աղաբաբյան
Նաիրա Մուրադյան
(բաց է միացողների համար)
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնություն