Աշխարհ

23.03.2021 20:40


Քուրդ առաջնորդին Թուրքիայում սպառնում է 142 տարվա բանտարկություն

Քուրդ առաջնորդին Թուրքիայում սպառնում է 142 տարվա բանտարկություն

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր, նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ հերթական դատավճիռն է կայացվել։

2016 թվականից ազատազրկված Դեմիրթաշի վերաբերյալ որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու քրգործով: Գործի համար հիմք են հանդիսացել մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանի ու կառավարության հասցեին Դեմիրթաշի արած սուր քննադատությունները:

Այս գործով մեղադրական եզրակացությամբ պահանջվել է քուրդ գործչին դատապարտել 1.2-ից 4.8 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ Դեմիրթաշը դատապարտվել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման:

Դեմիրթաշի նկատմամբ մեկ այլ գործով էլ «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով 2018-ին 4 տարի 8 ամսվա ազատազրկման որոշում էր կայացվել:

Նշենք նաև, որ քուրդ գործչին առաջադրված բոլոր մեղադրանքներով պահանջվող ազատազրկման ժամկետների հանրագումարը կազմում է 142 տարի:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը