Քաղաքական

23.03.2021 14:06


ՔԿՀ-ների դատապարտյալների հարազատներից ահազանգեր կան, որ ՔԿՀ-ների տարբեր աշխատակիցներ դատապարտյալներին ասում են՝ գիտեք, չէ՞՝ ում պետք է ընտրեք. Նաիրա Զոհրաբյան

ՔԿՀ-ների  դատապարտյալների հարազատներից ահազանգեր կան, որ ՔԿՀ-ների տարբեր աշխատակիցներ դատապարտյալներին ասում են՝ գիտեք, չէ՞՝ ում պետք  է ընտրեք. Նաիրա Զոհրաբյան

Ռազմական դրությունը չէր հանվում, որովհետև մտավախություն կար, որ ընդդիմությունը նախաձեռնելու էր իմպիչմենտի գործընթաց: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ռազմական դրությունը հանելու նախաձեռնությանը:

«Ռազմական դրությունը պահելու որևէ քաղաքական, իրավական նպատակահարմարություն չկա, քանի որ զորահավաքների սահամանփակումը հանված է, քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը հանված է, հավաքների արգելք չկա»,-ասաց նա և նշեց, որ առանց ռազմական դրության չեղարկման՝ չենք կարող դնել ԱԺ լուծարման գործընթացը:

Նաիրա Զոհրաբյանը դիմեց նաև արդարադատության նախարարին և փոխանցեց իր ստացած ահազանգները: «Խնդրում եմ՝ ստուգեք և ճշտեք. քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների հարազատներից ստացել եմ ահազանգեր, որ արդեն դատապարտյալների հիվանդանոցի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյանը, Նուբարաշենից Գևորգ Վարոսյանը, Նուբարաշենի, Արմավիր ՔԿՀ-ների ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին, կալանավորներին և ասում են՝ գիտեք, չէ՞՝ ում պետք է ընտրեք, նայեք, չընտրեցիք, խնդիրներ կունենաք»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ նաև քիչ առաջ պատահաբար բացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը և այտեղից ընտրողների ցուցակը բացակայում է և գրված է տեխնիկական վերազինում: «Ես չեմ ուզում խախտել ԿԸՀ անմեղության կանխավարկածը, բայց կուզեի հասկանալ՝ ինչու տեխնիկական վերազինումն այս բաժնին վերաբերեց»,-հավելեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը