Լրահոս

23.03.2021 13:36


Արմավիրի մարզում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Mercedes-ը, վերջինս մասամբ հայտնվել է Nissan-ի վրա. կա վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Mercedes-ը, վերջինս մասամբ հայտնվել է Nissan-ի վրա. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են Lexus GX 470 մակնիշի, Nissan Teana և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Բախման հետևանքով Mercedes-ը կիսակողաշրջված վիճակում մասամբ հայտնվել է Nissan-ի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը