Աշխարհ

23.03.2021 13:34


Վրաստանում տեղի Է ունեցել ևս մեկ երկրաշարժ. այս անգամ երկրի արևելքում

Վրաստանում տեղի Է ունեցել ևս մեկ երկրաշարժ. այս անգամ երկրի արևելքում

Եվս մեկ երկրաշարժ Վրաստանում. այս անգամ Էպիկենտրոնը գտնվել Է Ադրբեջանի հետ պետական սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա՝ 20 կիլոմետր խորությունում: Ինչպես հաղորդվում Է Սեյսմիկ դիտազննման ազգային կենտրոնի կայքում, ցնցումներն զգացվել են տեղական ժամանակով 07:08-ին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել Է 3,2 մագնիտուդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանից մի քանի ժամ առաջ՝ տեղական ժամանակով 01:10-ին 3 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Արևմտյան Վրաստանի Օնչելի գյուղից երկու կիլոմտեր՝ Թբիլիսիից 147 կիլոմետր հեռավորության վրա: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր Է: Վրաստանում գրանցված ամենահուժկու երկրաշարժը՝ 7 մագնիտուդով, տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետևանքով զոհվել Է շուրջ 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտներ։

Այս խորագրի վերջին նյութերը