Լոռու մարզպետարանի աշխատակցին քաղաքական ընդդիմադիր հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանին աշխատանքից հետացրել են քաղաքական հայացքների պատճառով: Tert.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշել է՝ իրեն հայտնեցին, որ պետք է ազատման դիմում ներկայացնի, կամ էլ ոստիկանությունը պետք է իր անձնական գործերը ստուգել, ինքն էլ քաշքշուկների մեջ չընկնելու համար ազատման դիմում է ներկայացրել:
«Աշխատանքից ազատման հիմքը եղել է ֆեյսբուքյան էջիս գրառումները, որտեղ ես մեկնաբանում էի երկրում տիրող իրավիճակը և ներկայացնում իմ անձնական կարծիքը: Ես վերադարձա պատերազմից և տեսա՝ ինչ վիճակում է գտնվում երկիրը, սկսեցի մեկնաբանել իրավիճակը և նշել՝ հետպատերազմյան շրջանում հանրահավաք կազմակերպելը, կամ արտահերթ ընտրություններ նշանակելը այդքան էլ տեղին չէ, պետք է ուղղակի համախմբվել և խնդիրները լուծել, ոչ թե ընտրությունների գնալ»,-ասաց Արշակ Բաղդասարյանը:
Նա նշեց՝ աշխատանքից ազատման մասին տեղեկացվել է իրավաբանական բաժնի պետի միջոցով, ով էլ առաջարկել, որ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:
Արշակ Բաղդասարյանը սա որակում է որպես քաղաքական հետապնդում ընդդիմադիր հայացքների պատճառով: «Մարզպետը կանչել է իրավաբանական բաժնի պետին և հայտնել՝ կամ պետք է ազատման դիմում գրի, կամ էլ անձնական գործերը ուղարկում ենք ոստիկանություն: Ես դիմում եմ ուղարկել մարզպետին, որ հասկանամ՝ ինչ հիմունքներով են ինձ ազատում աշխատանքից և ինչու՞ պետք է գործերս ուղարկվեն ոստիկանություն, առայսօր պատասխան չկա: Ես որևէ անձի չեմ վիրավորել կամ հայհոյել, դա իմ անձնական էջն է և ես գրել եմ այն, ինչ մտածում եմ, հիմա ես սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում»,-նշեց նա:
Մարզպետարանի աշխատակիցը հայտնեց՝ ստիպված է եղել գրել ազատման դիմում, բայց այնուամենայնիվ մարզպետարանից սպասում է արձագանքի: «Ես գրել եմ ազատման դիմում և արդեն ինքս պատրաստ չեմ այնտեղ աշխատել, քանի որ իմ անձնական կարծիքի պատճառով ենթարկվում եմ քաղաքական հետապնդման, ես մասնակցել եմ պատերազմին և ունեմ առողջական խնդիրներ, իսկապես պատրաստ չեմ քաշքշուկների մեջ ընկնել ոստիկանությունում: Մարզպետարանից պատասխան չստանալու դեպքում՝ ես պատրաստվում եմ իրավական դաշտ տեղափոխել այս գործընթացը»,-նշեց Արշակ Բաղդասարյանը: