Աշխարհ

23.03.2021 18:50


Հարավկորեական LG-ն նախատեսում է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը

Հարավկորեական LG-ն նախատեսում է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը

Սկզբում կորեացիները պլանավորում էին վաճառել բջջային հեռախոսների թողարկման բիզնեսը, բայց այժմ քննարկում են այն ամբողջությամբ վերացնելու տարբերակը, հայտնում է Donga Ilbo-ն: LG-ի ղեկավարության վերջնական որոշման մասին կհայտարարվի ապրիլի սկզբին, հաղորդում է Planet-today-ը:

Որոշ ժամանակ առաջ LG-ն պլանավորում էր պարզապես վաճառել ստեղծված բիզնեսը և նույնիսկ բանակցություններ էր վարում հավանական գնորդների` գերմանական Volkswagen AG և վիետնամական Vingroup JSC ընկերությունների հետ: Բայց, ըստ ամենայնի, բանակցությունները փակուղի են մտել՝ չբավարարելով ոչ մի կողմին:

Բացի այդ, մամուլում լուրեր են հայտնվել այն մասին, որ հարավկորեական հսկան անցյալ տարի ակտիվորեն վերլուծել է սմարթֆոնների այդ թվում` ոչ թանկ մոդելների արտադրությունը աութսորսինգին փոխանցելու հնարավորությունը: Սակայն դա նույնպես տեղի չի ունեցել: Միևնույն ժամանակ, LG-ն կասեցրել է ոչ թանկ մոդելների բոլոր մշակումները` կենտրոնանալով միայն պրեմիում դասի սմարթֆոնների վրա:

Իսկ մեկ ամիս առաջ հարավկորեական ընկերությունը դադարեցրել է նոր սմարթֆոնների, այդ թվում՝ նախապես ազդարարաված շարժական էկրանով հեռախոսների բոլոր ակտիվ մշակումնները: Քիչ ուշ հայտնի է դարձել, որ այս տարվա սկզբին բոլոր նոր սմարթֆոնների պլանավորված շնորհանդեսները չեղյալ են հայտարարվել:

Ընկերության ղեկավարության այս որոշման պատճառը, ըստ ամենայնի, սմարթֆոնների շուկայում բարձր մակարդակի մրցակցությունն է, որին մասնակցելն LG-ն աննպատակահարմար է համարել:

Այս խորագրի վերջին նյութերը