Հիտլերն ու Գեբելսը չֆայմեցին, իսկ Նիկոլը ֆայմում է
Պատկերացնո՞ւմ եք, որ 2–րդ համաշխարհայինում կրած պարտությունից ու խայտառակ կապիտուլյացիայից հետո Հիտլերն ու Գեբելսը ոչ թե ինքնասպանություն գործեին, այլ հայտարարեին, որ իրենք տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն են, բայց թիվ մեկ մեղավորը չեն ու առաջարկում են արտահերթ ընտրություններ։
Պատկերացնո՞ւմ եք, որ Հիտլերը հայտարարեր, թե բա նախկիններն իր գրպանն են գցել պարտությունը, քանզի Վերսալյան պայմանագրով արդեն ամեն ինչ հանձնած էր ու ինքը ոչինչ չէր կարող անել։
Պատկերացնո՞ւմ եք, որ Գեբելսը պարտությունից հետո գնար հրեաների մոտ և հայտարարեր, որ կապիտուլյացիա կնքելով՝ իրենք փրկել են միլիոնավոր հրեաների կյանքեր։ Որոշ հրեաներ էլ Գեբելսի հետ նկարվեին ու հայտարարեին, թե բա ոչինչ որ մեր հրեաներին տարան ու այրեցին գազախցիկների մեջ, կարևորը որ նախկինները չվերադառնան։ Համ էլ՝ շնորհակալություն հայտնեն, որ պատերազմը կանգնեց ու մյուս հրեաները ողջ մնացին։
Պատկերացնո՞ւմ եք, որ Հիտլերը հայտարարեր, որ ժողովուրդը թող իրենց կանգնեցնի գնդակահարության պատի տակ։ Այլ դեպքերում ինքը չի հեռանա։
Պատկերացնո՞ւմ եք, որ Հիտլերը հայտարարեր, թե բա պարտությունը՝ ինձ, հաղթանակը ձեզ՝ ժողովուրդ ջան, բայց եկեք ես մնամ աթոռին ու ֆյուրերություն անեմ։
Պատկերացնո՞ւմ եք, որ Գեբելսը հայտարարեր, որ Բեռլինը դժբախտ և դժգույն քաղաք էր ու այն այնքան էլ գերմանական չէր։
Եվ ամենակարևորի մասին։ Պատկերացնո՞ւմ եք, որ կապիտուլյացիայից հետո գերմանացի ժողովուրդը Հիտլերին ու Գեբելսին հանդուրժեր իշխանության ղեկին։
Նույնիսկ Հիտլերի ու Գեբելսի պես տականքների մտքով չանցավ աթոռից կառչած մնալ, բայց մեր տնաբույծ ֆյուրերիկի մտքով անցնում է, քանզի վախկոտ է։
Հիտլերն ու Գեբելսը գաղափարական էին։ Հենց որ գաղափարը պարտվեց, հրաժեշտ տվեցին կյանքին։
Նիկոլն էլ է գաղափարական ու հենց այդ գաղափարականությունից ելնելով հրաժեշտ չի տալիս կյանքին։ Նիկոլի գաղափարը չի պարտվել։ Հաղթել է։ Նա տարիներ շարունակ քարոզել էր Արցախի հանձնում Ադրբեջանին ու Հայաստանի թրքացում։ Դարձավ վարչապետ ու հանձնեց Արցախը։ Ինքը գոհ է իր արածից, դրա համար էլ կառչած է մնացել աթոռից։ Համ էլ դեռ անելիք ունի թրքացման մասով։

Հայկ Ուսունց