Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի 10-ամյա որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը (տեսանյութ)
Ջերմուկի զորամասից երեկվանից ձնաբքի պատճառով անհետացած երկու զինծառայողներից մեկի՝ 37-ամյա Կարեն Պետրոսյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մոտ մեկ տարի առաջ փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Արմավիրի մարզի Արգինա համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանը։
Համայնքապետն ասաց, որ այս պահին սպասում են լավ լուրի. հույս ունեն, որ ձնաբուքը կդադարի եւ որոնողական աշխատանքները կշարունակվեն։
Ռոստամ Արոյանը պատմեց, որ Կարեն Պետրոսյանը Ջերմուկի զորամաս է տեղափոխվել Քարվաճառի զորամասերից մեկից։
Հիշեցնենք, որ անցած տարի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով եւ խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Նա խիզախության համար մեդալ էր ստացել: