Թուրքիայի երկու բևեռները՝ սոցիալ–պոպուլիստները (Նիկոլ և ուսապարկեր) և նացիոնալ–պոպուլիստները («ծռեր»)
Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Փորձերը վաղուց են եղել։
1999թ․ հոկտեմբերի 27, 2008թ․ մարտի 1, 2016թ․ հուլիսի 17՝ ՊՊԾ գնդի գրավում․ այս բոլորի մեջ էլ ակնհայտ է թուրքական հետքը։ Թուրքիայի նպատակն իշխանություն վերցնելը կամ առնվազն քաոս ստեղծելն է եղել։ Իշխանությունը չեն վերցրել, բայց քաոս ու ներքին խժդժություններ կարողացել են հրահրել։
Թուրքական ջանքերն ապարդյուն չանցան։ 2018–ին կապիտալիզացվեցին, իսկ 2020–ին բերեցին Արցախի պետականության կորստին, Հայաստանի էական թուլացմանը։
Թուրքիան փայ մտավ «թավշյա» հեղափոխության մեջ
2018–ին տեղի ունեցած քաղաքական գործընթացների արդյունքում Թուրքիան փայ մտավ Հայաստանի պետական կառավարման համակարգում։ Սորոսաթուրքական ուժերին հաջողվեց Նիկոլի միջոցով սողոսկել գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մեջ։
Թուրքական դրածոները ներթափանցեցին նաև ուժային կառույցներ։
«Թավշյա» հեղափոխությունը, որն ըստ ՀՀ քաղաքացիների մեծ մասի պետք է բարելավեր իրենց կյանքը, վերածվեց մեծ թուրքական նախագծի, որի հիմնական նպատակներից էին՝
–հայ–ռուսակաան հարաբերությունների փչացումը, իսկ հնարավորության դեպքում՝ խզումը,
–Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը,
–հայ–իրանական հարաբերությունների փչացումը,
–Սյունիքի, իսկ հետագայում արդեն ամբողջ Հայաստանի անցումը թուրքական տիրապետության տակ։
Նիկոլն այս բոլոր ուղղություններով քայլեր կատարել ու արդյունքներ ապահովել է, բայց մասամբ է գոհացնում սորոսաթուրքական շրջանակներին։ Մասնավորապես՝ հայ–ռուսական հարաբերությունների մասով։
Ճիշտ է, Նիկոլը վարչապետ դառնալուն պես սկսեց քրգործեր հարուցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի, հայ–ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների գլխավոր ճարտարապետներից հանդիսացող Ռոբերտ Քոչարյանի դեմ, սկսեց հակառուսական հայտարարություններ անել, բայց դրսի ուժերը նրանից դժգոհ էին մնում, քանզի նա կիսաքայլեր էր անում և Սահակաշվիլու պես դուրս չէր գալիս Կրեմլի դեմ։ Օրինակ՝ Նիկոլը կարող էր էժանագին ձևով դիմավորել ՌԴ նախագահ Պուտինին ու գոհացնել հակառուսական շրջանակներին, բայց նույն Պուտինի կոշիկները լիզելով ճանապարհել նրան օդանավակայանում, ինչն արդեն դժգոհություն էր առաջացնում նույն հակառուսների մոտ։
Թուրքիան հիմա ամեն կերպ աջակցում է Նիկոլին, որպեսզի ստանա Սյունիքի միջանցքն ու կարողանա պաշտոնական Երևանի միջոցով թուրքական կապիտալը մտցնել Հայաստան՝ աշխարհքաղաքական կոնկրետ նպատակով։
Նիկոլն ամեն ինչով ձեռնտու է սորոսաթուրքական ուժերին, սակայն նրանք այլ գործիքակազմեր էլ են կիրառում։
Թուրքական սոցիալ–պոպուլիզմ
Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է։ Նրա պոպուլիզմի մեջ չկա ազգային բաղադրիչ։ Նրա պոպուլիզմը բոլշևիկյան է, ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկյան, իսկ լսարանը՝ ժեխային։
Նիկոլի պոպուլիզմն ուղղված է հարուստների դեմ։ Նպատակը՝ աղքատների ականջները շոյելն ու սոցիալ–պոպուլիզմի քարոզի տակ Հայաստանի վիլայեթացման ծրագիրն առաջ մղելն է։ Ձեռքի հետ նաև թալանելն ու անձնական միջոցներ կուտակելը։
Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ էր քարոզում Նիկոլը վարչապետ դառնալուց առաջ, մինչև պատերազմը և պատերազմից հետո․ թուրքերի ու ադրբեջանցիների հետ քիրվայություն։
Նիկոլն առաջարկում է ազգային կռիվը դնել մի կողմ ու անցնել, այսպես կոչված, դասակարգային պայքարի։ Ըստ Նիկոլի՝ Էրդողանն ու Ալիևը հայերի բարեկամներն են, իսկ ահա ազգային ուժերը, նախկինները, հարուստները՝ հայ ժողովրդի թշնամիները։
Նիկոլը սկսել է ագրեսիվ պրոթուրքական քարոզ տանել։ Կոլոտ Հովոն ու մյուսները օվերտոնի պատուհան են բացում այս թեմայով։ Հիմնական թուրքամետ քարոզիչը Նիկոլն է։ Նիկոլի խնդիրը մարդկանց սոցիալ–պոպուլիստական կոդերով շեղելն ու Սյունիքը հանձնելն է։
Նիկոլը գզիրի նման դռնեդուռ ընկած քարոզում է, որ հայ ժողովուրդը պարտված է և չպետք է մեջքն ուղղի, որ պետք է Թուրքիայի բաց սահմանին աչքը տնկի և այնտեղից սպասի լավ կյանքի հնարավորությունը։ Թուրքիան սրան զուգահեռ մեկ այլ՝ լրիվ հակառակ կոդն էլ է աշխատացնում, որպեսզի հայաստանյան քաղաքական դաշտում փակի այլ սեգմենտներ ևս։
Թուրքական նացիոնալ–պոպուլիզմ
Պրոթուրքական կոդով Հայաստանում աշխատում է «Սասնա ծռեր» կոչված ահաբեկչական կազմակերպությունը, որն ամբողջությամբ հիշեցնում է Ուկրաինայում Արևմուտքի ստեղծած «Աջ սեկտորը», որի հիմնական քարոզչաթիրախը Ռուսաստանն է։ Նույն գործով զբաղված են նաև Սորոսի «ծռերը»։
Սրանք հակառուսական քարոզ են տանում պրոթուրքական նպատակադրումով։ Բայց որպեսզի քողածածկվեն, հայտարարում են, թե բա մենք ԱՄՆ–ին ենք տեսնում որպես դաշնակից ու անվտանգության երաշխավոր։
«Ծռերը» Երևանի կենտրոնում հանրահավաք են անում ու ԱՄՆ դրոշը ծածանում։ Եվ դա այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում ԱՄՆ օպերատորը ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան է։ Բայց քանի որ «ծռերը» չեն կարող մինչև վերջ անկեղծանալ, բացվել ու թուրքական դրոշը ծածանել Ազատության հրապարակում, ուստի ԱՄՆ դրոշն են ծածանում։
Բոլորի համար էլ պարզ է, որ ՌԴ հեռացումը մեր տարածաշրջանից նշանակում է թուրքականի մուտք, բայց «ծռերն» իրենց ռետինե խողովակի տեղ են դնում։ Ու որպեսզի թուրքական հետքը թաքցնեն, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, թե բա հեսա Արցախի կորուստներն ամբողջությամբ հետ ենք բերելու, Նախիջևանն ենք վերցնելու, Վանը, Մուշը, Արդահանը․․․
Եվ սա ասում է այն Ժիրայրը, որը 2016–ին բողոքում էր, թե բա ինձ չեն թողնում, որ գնամ կորցրած ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած հեկտարները հետ բերեմ, բայց 2020–ի Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում զբաղված էր ․․․ ֆեյսբուքում թրև գալով, պիկապ ու ջոկատ հավաքելով։
Ժիրայրն ու մյուսները Արցախ այդպես էլ չհասան, բայց մեծ–մեծ խոսում են, քանզի իրենց խնդիրն այլ է։
Ժիրայրենց «նացիոնալիզմը» թուրքական արտադրության է։ Նրանց թուրքերը հակառուսական դաշտում են օգտագործում։ Մնացածը նախատեսված է անմիտների համար։ «Ծռերին» թույլատրված է անգամ Ստամբուլն ու Անկարան «գրավել», միայն թե «իքս» քանակի մարդիկ հավատան դրան ու Մոսկվայի դեմ դուրս գան։ Մնացածը Նիկոլի ձեռքերով են ուզում անել։ «Ծռերը» մահակն են։
Ինչքան շատ են սրանք օգտագործում «ինքնիշխանություն» բառը, այնքան ավելի է երևում սրանց հակապետական ու պրոթուրքական տեսակը։
Հակադրության միասնությունը
Թուրքիան երկաստիճան խաղ է տանում Հայաստանում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը բացահայտորեն և ուղղակիորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին և իր գործակալական ցանցի մյուս անդամներին (Արման Բաբաջանյան, Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ, Լևոն Շիրինյան և այլք) ուղղորդում դեպի Նիկոլին պաշտպանելու տիրույթ։ Բայց նույն Թուրքիան իր «ծռերի» բերանով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսինքն՝ «վիլկայի» մեջ վերցնում Նիկոլին։
Ուշագրավն այն է, որ ապացուցված ահաբեկիչ հանդիսացող «ծռերը», որոնց Նիկոլը բանտից ազատեց վարչապետ դառնալուն պես, ազատորեն գործում են նույն Նիկոլի դեմ։ Նիկոլը հանգիստ կարող է դրանց բան նետել որպես ահաբեկիչ–մարդասպաններ (կա նույնիսկ դատական որոշում), բայց Նիկոլը ոչ մի բան չի անում։ Չի անում ոչ թե որ չի ուզում, այլ չի կարողանում։
Արտաքին հզոր ձեռքը խանգարում է Նիկոլին բանտ նետել «ծռերին» ու արգելել նրանց քաղաքական գործունեությունը։ Նիկոլն ու «ծռերը» նույն՝ թուրքական շահն են սպասարկում և նույն կենտրոնից կառավարվում, բայց ամեն մեկն իր ձևով։ Երկուսն էլ հակառուսական և հակաիրանական գիծն են առաջ մղում։ Նիկոլը դա անում է «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» ու վախվորած տարբերակով, քանզի որպես գործող վարչապետ հասկանում է, որ չի կարող սահակաշվիլիություն անել, իսկ ահա «ծռերը» բացահայտորեն են առաջ մղում թուրքական գիծը։
Նիկոլն ու «ծռերն» առերևույթ հակադիր բևեռներում են, բայց այդ հակադրությունը մեկ միասնական՝ պրոթուրքական գծի մեջ է տեղավորվում։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիային հաջողվել է ոչ միայն ռազմի դաշտում իր համար դրական արդյունքներ գրանցել, այլ նաև հասնել հայաստանյան քաղաքական դաշտում լրջագույն դիրքերի։ Թուրքիան ուզում է այնպես անել, որ հա՛մ իշխանությունը, հա՛մ ընդդիմությունն իրենը լինեն, իրար կծմծեն, բայց վերջնարդյունքում սպասարկեն թուրքական շահը։ Իշխանության մասով առայժմ հաջողել է։
Ազգային ու պետականամետ ուժերի խնդիրը, հետևաբար, պետք է լինի մեր երկիրը սորոսաթուրքական դրածոներից, թուրքական 5–րդ շարասյունից ու գործակալական ցանցից ազատելը։ Բարդ խնդիր է, բայց այլընտրանք չկա, պետք է պայքարել ու հաղթել։

Պետրոս Ալեքսանյան