Գնդակահարել չի կարելի ներել... Ստորակետը «նիկոլի ժողովուրդը» չի դնելու, ոչ էլ՝ որևէ ընտրություն
Կապիտուլյանտ-հողատուն, գիտեք, ինքնագլուխ և օրենքների, Սահմանադրության, լեգիտիմության նախապայման ծառայող սահմանված ընթացակարգերի վրայից թռնելով, ինչ-որ «արտահերթ ընտրությունների» օր է նշանակել: Ու, մի ոտք առաջ ընկած, իր խելքին՝ «նախընտրական արշավ» է սկսել, իր դեպքում՝ ոստիկանական «լեգեոնների» արշավանք՝ բերման ենթարկված դպրոցահասակ երեխաների և նրանց ծնողների դեմ: Երեխեքին բերման ենթարկելը քիչ համարելով՝ մի հատ էլ հոգեբանական բռնության են ենթարկում, մասնավորապես, հարկադրելով լսել նիկոլ փաշինի ճվճվաձայնցնդաբանությունները:
Նա, օրինակ այսպիսի մի բան հայտարարեց. «Ժողովուրդը կորոշի, որ մեզ պետք է գնդակահարի, ասում եմ՝ ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Ժողովուրդը կորոշի, որ մենք պիտի Հայաստանում շարունակենք լինել կառավարություն, մենք կշարունակենք լինել կառավարություն»:
նիկոլ փաշինի սիրտը, փաստորեն, «գնդակահարության պա՞տ» է ուզում: Ոչ, իհարկե: Նախ, չմոռանանք, որ հայտարարության հեղինակը՝ նիկոլ փաշինը պաթոլոգիկ ստախոս է (նույն այդ ելույթը նրա «քրեստոմատիկ» ստերի յուրօրինակ ծաղկաքաղ է՝ Սու-30-երի հրթիռներ գնել չհասցնելու հորինվածքից սկսած, մինչև 2018 թիվը բանակում սննդի հարցը լուծված չլինելու մասին ապուշությամբ վերջացրած):
Երկրորդ, նիկոլ փաշինը անպատասխանատու, արկածախնդիր և պոպուլիստ-պոռոտախոս է, վախկոտ մեկը, որ ավելի շուտ հարյուրավոր ու հազարավոր մարդկանց զոհ կտա, քան ինքը կկանգնի «գնդակահարության պատի տակ», ըստ Մարկեսի «100 տարվա մենության»:
Բնականաբար, Արագածոտնի մարզում «գնդակահարության պատի տակ կանգնելու» մասին նիկոլ փաշինի հայտարարությունը ցինիզմով հագեցած պոպուլիզմ է, ըստ որում՝ ամեն գնով այդ «պատատակից» խույս տալու ընդգծված ենթատեքստով:
Բայց այդ հայտարարությունը հետաքրքրական է նաև այլ առումներով:
Առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում մահապատիժը, որպես պատժատեսակ վերացված է, լինի՝ գնդակահարություն, կախաղան, թույնի ներարկում, էլեկտրական աթոռ, գլխատում, թե ցից հանել: Չկա մահապատիժ: Ասել «դասականի»՝ «ցմահ կլինի մահապատիժը»:
Երկրորդ, ի՞նչ ասել է՝ «ժողովուրդը կորոշի»: Ո՞ր ժողովուրդը: «Բաղրամյանի» ժողովուրդն, օրինակ, ոչ միայն կորոշեր դրան գնդակահարել, այլև ներկաներից շատերը, հնարավորության դեպքում, պատիժն ի կատար էլ կածեին: Իմ ձեռքը որ հաստատ չէր դողա, որքան էլ որ գնդակահարությունը ազգի դավաճանի ու կործանարարի համար պարգև եմ համարում և ոչ թե՝ համարժեք պատիժ:
Դեկտեմբերի կեսերին, օրինակ, Հանրապետության հրապարակում հավաքվել էր մի քանի տասնյակ հազար ժողովուրդ, որի մեծ մասը նիկոլ փաշինին տեսնում էր և, վստահ եմ, հիմա էլ տեսնում է առնվազն մեղադրյալի աթոռին: Ու ոչ միայն նիկոլ փաշինին, այլև նրա գործակից-մանկլավիկներին:
Ու ընդհանրապես, «ժողովրդի որոշումը» այն է, երբ մարդասպան Բարաբբային ազատում են պատժից, իսկ Հիսուսին դատապարտում խոշտանգումային խաչելության:
Հասարակությունները, որոնք պետություն են ձևավորել, զարգացրել ու պահպանում, պետական համակարգում ունեն իրավապահ-քննչական մարմիններ և, ուշադրություն՝ դատարաններ, որոնք էլ՝ մեր դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության անունից» (հանուն Հայաստանի Հանրապետության, որ ասում են) ընդունում են որոշումներ ու դատավճիռ կայացնում:
Այնպես որ, «ժողովրդի որոշելը» այստեղ ընդհանրապես ջրիկ ֆրազ է: Որևէ մեկին առավելագույն պատժի դատապարտում են համապատասխան քննությամբ ներկայացված մեղադրանքը դատավարությամբ ապացուցել, հաստատելուց հետո, այլ ոչ թե՝ կողմնակիցների կամ հակառակորդների միտինգում սրտաճմլիկ կամ շիզոիդ կոչեր անելով:
Լավ, եթե ասենք, «ժողովրդի» 49,5 տոկոսը որոշում է «պատի տակ», իսկ մյուս 49,5 տոկոսը, ենթադրենք, որոշում է քարածեծ անելով պատժել, ի՞նչ է ոտքերին կրակելու են ու գլխին քարերով խփե՞ն...
Պարզից էլ պարզ է, թե ինչու է պետական դավաճանության մեջ մեղադրանքով նոյեմբերի 10-ից անհապաղ կալանավորման ենթակա նիկոլ փաշինը իր երևակայական գնդակահարության համար մեջտեղ բերում «ժողովրդի որոշելը»: Դրան ու դրա նմաններին թվում է, թե որևէ ընտրություն, թեկուզ արտահերթ, կարող է պատկերավոր ասած՝ ստորակետ զետեղել «գնդակահարել չի կարելի ներել» արտահայտության մեջ ու հետագա կյանքում:
Ո՛չ, չի կարող:
Եթե ուզում եք, կարող եք հանրահայտ արտահայտության ամեն տառից հետո ստորակետ դնել՝ մնացյալ կետադրական նշանները չհաշված:
Կլինի՜ արտահերթ ընտրություն, չի՜ լինի արտահերթ ընտրություն: Դա այս պրոբլեմի տեսանկյունից ընդհանրապես նշանակություն չունի:
Տեղի է ունեցել սարսափելի ու ծանրագույն հետևանքների հանգեցրած ոճիր, ոճրագործություն: Այն մինչև օրս որևէ իրավական ընթացակարգի մեջ չի դրվել, որևէ ակնհայտ պատասխանատու պատասխանատվության չի՛ ենթարկվել: Ու դրանով պայմանավորված պրոբլեմը շարունակում է իր պրոբլեմային գոյությունն ու ընթացքը, զուգահեռաբար՝ ավելի խորանալով:
Կա ոճիր, կան ոճրագործներ, կան ազգի ու պետության հանդեպ դավաճանություն գործած կոնկրետ անձինք՝ իրենց նիկոլ փաշինի գլխավորությամբ, որոնք սահմանված կարգով քրեական հետապնդման ու պատասխանատվության տակավին ենթարկված չեն: Ու ոչ մի քվեաթերթիկով այդ հարցը հնարավոր չէ «ջրել»: Հերձվածողը, եթե շատ է կամենում, կարող է օրը 20 անգամ խոսել «գնդակահարության պատի տակից», կարող է երկու ամիսը մեկ «արտահերթ ընտրություններ» անցկացնել, եթե շատ է ուզում, կարող է Չարենցի «Մահվան տեսիլն» էլ արտասանել, դրանից ոչինչ չի փոխվում բուն և հիմնական հարցում. ազգի և պետության դեմ գործած աններելի ոճիրը չի կարող ոճրագործի ու նրա գործակիցների համար անպատիժ ու անհետևանք անցնել:
Գնդակահարել չի կարելի ներել... Ստորակետը «նիկոլի ժողովուրդը» չի դնելու, ոչ էլ՝ որևէ ընտրություն
Կապիտուլյանտ-հողատուն, գիտեք, ինքնագլուխ և օրենքների, Սահմանադրության, լեգիտիմության նախապայման ծառայող սահմանված ընթացակարգերի վրայից թռնելով, ինչ-որ «արտահերթ ընտրությունների» օր է նշանակել: Ու, մի ոտք առաջ ընկած, իր խելքին՝ «նախընտրական արշավ» է սկսել, իր դեպքում՝ ոստիկանական «լեգեոնների» արշավանք՝ բերման ենթարկված դպրոցահասակ երեխաների և նրանց ծնողների դեմ: Երեխեքին բերման ենթարկելը քիչ համարելով՝ մի հատ էլ հոգեբանական բռնության են ենթարկում, մասնավորապես, հարկադրելով լսել նիկոլ փաշինի ճվճվաձայն ցնդաբանությունները:

Արմեն Հակոբյան