Թուրքիան վավերացրել է Կատարի հետ կնքած ջրային ռեսուրսների կառավարման մասին համաձայնագիրը
Թուրքիայի և Կատարի միջև ջրային ռեսուրսների կառավարման մասին համաձայնագիրը վավերացվել է:
Համաձայնագրի վավերացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում։
Հիշյալ որոշման մեջ կան կետեր, որոնք վերաբերում են «ջրային ռեսուրսների, ջրային օբյեկտների, ափամերձ ջրերի ու անցումային ջրերի կառավարմանը»:
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության՝ նոյեմբերին տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ այդ համաձայնագիրը Թուրքիային և Կատարին հնարավորություն կտա «ջրի կառավարման ոլորտում փորձի ու տեղեկատվության փոխանակում», որը սակայն չի ներառում երկու երկրների միջև ջրի բաժանում և նմանատիպ խնդիրներ:

Աղբյուրը՝ ermenihaber.am