Ինչու է Գյումրիում ձերբակալվել Յուրա Մովսիսյանի մորաքույրը. ո՞վ է կանգնած դրա հետևում
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության երկարամյա պետ Ամալյա Ադամյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ամալյա Ադամյանը հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ամերիկաբնակ Յուրա Մովսիսյանի հարազատ մորաքույրն է: Նրա ամուսինն էլ երկար տարիներ եղել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը:
Ամալյա Ադամյանի հետ միասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և ոստիկանության 6-րդ վարչության իրականացրած միջոցառման արդյունքում ձերբակալվել են գործակալության ևս 6 աշխատակիցներ:
Հանրության շրջանում այդ գործակալությունն առավել հայտնի է՝ որպես գործազրկության կենտրոն, ուր գրանցված անձինք մինչև աշխատանք գտնելը որոշակի ֆինանսական օգնություն են ստանում՝ նպաստի տեսքով:
Գյումրիում համառ խոսակցություններ են շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը:
168.am-ը բազմիցս անդրադարձել է Շիրակի մարզում Կարեն Սարուխանյանի ծավալած «գործունեությանը»՝ նշելով, որ Գյումրիում բոլորը գիտեն, որ մարզի կադրային հարցերը լուծում է հենց Կարեն Սարուխանյանը: Գյումրիում խոսակցություններ կան, որ անգամ մարզպետ Հովհաննես Հարությունյանն է Կարեն Սարուխանյանի կադրը:
Վերջինս Նիկոլ Փաշինյանի կողմից քարտ-բլանշ ունի ընդդիմախոսներին հնազանդեցնելու հարցում միջոցների մեջ խտրություն չդնելու, ինչն էլ փաստորեն հաջողությամբ իրականացում է:
Ըստ գյումրեցիների՝ Ամալյա Ադամյանի գլխին նույնպես ընդդիմադիր հայացքների համար են «սարքել», կամ միգուցե այն բանի համար, որ վերջինս ըմբոստացել է և չի ցանկացել հենց այնպես զիջել իր պաշտոնը:
Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ժամանակին հենց Կարեն Սարուխանյանն է կանգնած եղել «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանի և փոխտնօրեն Գևորգ Ալեքյանի ձերբակալությունների հետևում:
Նշում են, որ Գյումրիի 25-րդ դպրոցի թնջուկի մեջ էլ է մեծ նրա մասնակցությունը, քանի որ Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի քրոջն այդ դպրոցի տնօրեն նշանակելու հարցում շահագրգիռ են եղել հենց Կարեն Սարուխանյանն ու նոր-նոր Վահագն Թևոսյանի փոխարեն պատգամավոր դարձած Էմմա Պալյանը, ով Կարեն Սարուխանյանի օգնականն է եղել՝ կրկին ըստ Գյումրիում շրջող համառ խոսակցությունների:
168.am-ի հարցին, թե ինչ գործի շրջանակում են ձերբակալվել Ամալյա Ադամյանն ու 6 աշխատակիցները, ԱԱԾ-ից պատասխանեցին, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն:
Գյումրեցիները պատմում են, որ Կարեն Սարուխանյանի հորեղբոր որդին՝ Արմեն Սարուխանյանը, ում ուզում են նշանակել նորացվող սոցիալական ծառայության տնօրեն, երկար տարիներ աշխատել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մոտ, ինչպես մարզում են ասում՝ որպես «շարքային տասովշիկ ու ընտրությունների ժամանակ փող բաժանող»:
Գյումրիում զարմանում են Կարեն Սարուխանյանի՝ 2018թ․ արագ ճամբարափոխության փաստից, քանի որ մինչև քայլելը վերջինս եղել է նախկին բոլոր իշխանությունների կամակատարը:
Կարեն Սարուխանյանի նշյալ հորեղբորորդին էլ, ով հավատարիմ ծառայության համար Մարտուն Գրիգորյանի կողմից նշանակվել էր Գյումրիի ծերերի տան տնօրեն, իշխանափոխությունից հետո շատ արագ անցում է կատարել եղբոր հովանավորության ներքո՝ բոլոր կապերը խզելով Մարտուն Գրիգորյանի հետ: