Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
Հայաստանի գեղասահքի տղամարդկանց հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Հայրապետյանի անձնական մարզիչը և հայրը` Սամվել Հայրապետյանը: Գեղասահորդն ԱԱ-ին չի մասնակցում կորոնավիրուսի դրական թեստի պատճառով:
Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի աշխարհի առաջնության պետք է հանդես գար հին ծրագրով: Կարճ ծրագրի երաժշտության հեղինակը Տիգրան Գրիգորյանն էր, իսկ երկարը` Շառլ Ազնավուրինն էր:
Գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ մարտի 22-28-ը: Ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն միայն Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Գալուստյանը ևս պետք է մասնակցեր ԱԱ-ն, սակայն ոտքի վնասվածքի պատճառով բաց կթողնի այն: ԱԱ-ն վարկանիշային է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի համար: