ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է երկու զինծառայող․ ՊՆ-ն հաստատեց
Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ Mediaport տելեգրամ-ալիքը հայտնել էր, որ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել։ ՊՆ աղբյուրների փոխանցմամբ՝ կորած զինվորների անուններն են Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։
Զինվորները Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն պայամանագրի ստորագրումից հետո, Հայաստանի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ջերմուկը թշնամու հետ սահմանակից են դարձել։