Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը Volkswagen-ով Մրգաշեն գյուղում բախվել է գազատարին և տապալել 15-ից ավելի երկաթե սյուներ. մի քանի գյուղերում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Երեկ՝ մարտի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններոմ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Գրիգորյանը իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Մրգաշեն գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարին և հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Վթարի հետևանքով գազատար խողովակի որոշ հատված կոտրվել է, և սկսվել է գազի արտահոսք, և այն վերացնելու համար օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Նաիրիի շրջանի բնական գազի ռեժիմի և վթարակարգավորման ծառայության աշխատակիցները՝ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ, ովքեր նախ կարճ ժամանակում դադարեցրեցին գազի արտահոսքը, ապա ողջ գիշեր և մինչև այժմ շարունակում են վերականգնողական աշխատանքները, քանի որ բախման հետևանքով նաև մոտ 400 մետր երկարության 15-ից ավելի գազախողովակի երկաթե սյուներ կոտրվել են։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։
Դեպքի վայրում հավաքված «Գազպրոմ»-ի աշխատակիցներն ասում էին, որ մի քանի գյուղերի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ կարճ ժամանակում խնդիրը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։