Մեկնաբանություն

22.03.2021 13:24


Նիկոլը պարտության փայատերեր է փնտրում

Նիկոլը պարտության փայատերեր է փնտրում

Թեև Նիկոլը հայտարարել է, որ հունիսի 20–ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դեռ ոչինչ հստակ չէ։ Ստախոսից ու կեղծարարից ամեն ինչ սպասելի է։ Ամեն ինչ կախված է ներքաղաքական իրավիճակից։

Եթե այդուհանդերձ լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա դրանց մասնակցելու համար Նիկոլն ունի հետևյալ նպատակներն ու ներքին մոտիվացիաները՝

–փորձել վերարտադրվել՝ խուսափելու համար իրավաքաղաքական պատասխանատվությունից, տիեզերական մասշտաբների հասնող թալանի հաշվետվությունից և այլն,

–փորձել հնարավորինս շատ ձայներ հավաքել կեղծիքներով, որպեսզի իր հետ կապիտուլյացիայի փայատեր դառնան հնարավորինս շատ ՀՀ քաղաքացիներ և իր հանցագործությունը լղոզվի,

–մինչև վերջ կյանքի կոչել պրոթուրքական ծրագրերը՝ Սյունիքի միջանցքը հանձնելով,

–Հայաստանում թուրքական կապիտալի ներգրավման միջոցով ռուսական ու տեղական կապիտալների դեմ կռիվ տալ՝ մեր երկիրը թուրքական վիլայեթի վերածելու հեռանկարով։

Վերարտադրվելու և սեփական կաշին փրկելու նիկոլական մոտիվացիան հասկանալի է։ Նիկոլը վախեր ունի և կարծում է, որ իր գոյության երաշխիքը միայն իշխանությունն է։ Դրա համար էլ փորձելու է կեղծել ընտրությունները և ատամներով պահել աթոռը։ Այլ հարց է, որ թե որքանով դա իրեն կհաջողվի։

Նիկոլի մյուս նպատակներն ու մոտիվացիաները ամբողջությամբ հակապետական են ու պրոթուրքական։ Երբ Նիկոլը հայտարարում է, թե բա պարտությունն ինձ, իսկ հաղթանակը ժողովրդին, իրականում դա ճիշտ հակառակ իմաստն ունի։ Նա ձայներ մուրալով՝ փորձում է պարտության համար հնարավորինս շատ փայատերեր ներգրավել։ Նա ուզում է լեգիտիմացնել ու հավերժացնել պարտությունը։ Դա է պատճառը, որ խոսում է մարդկանց տան շեմից այն կողմ չանցնող «երազանքների» մասին։

Նիկոլի ու իր արտաքին տիկնիկավարների նպատակն է՝ հայ ժողովրդից կետրել պարտված, կենցաղային խնդիրներ լուծող և պետության կարիք չունեցող զանգված։ Նիկոլը հենց դա է քարոզում։ Կապիտուլյացիայի խորհրդանիշը ագրեսիվ պրոթուրքական քարոզ է տանում և Հայաստանում տարածում պարտության բացիլը։

Թուրքերը Նիկոլի միջոցով ուզում են նախ ստանալ Սյունիքի միջանցքը, ապա ամբողջ Հայաստանը։ Նիկոլն այս ծրագրի ինտենսիվ քարոզ է սկսել, թե բա մենք լավ չենք ապրում, որովհետև թուրքերին ու ադրբեջանցիներին որպես թշնամի ենք ընկալել, դրա պատճառով էլ իրենք են մեզ թշնամի հռչակել ու այսպես շարունակ։ Նիկոլն առաջարկում է բարեկամաբար տրամադրվել հային սպանող ադրբեջանցուն, ոճրագործ Թուրքիային, նրանց առաջ բացել Հայաստանի դռներն ու սպասել լավ ապրելուն։

Նախընտրական քարոզարշավը Նիկոլը վերածելու է պրոթուրքական շոուի։ Նրա տերերի նպատակը Հայաստանում ռուսական գործոնը վերացնել ու այն թուրքականով փոխարինելն է։ Դրա համար էլ ամեն գնով պահում են Նիկոլին։ Նման նվեր ո՞վ ստանար, որ չպահեր։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը