Մեկնաբանություն

22.03.2021 11:44


Նիկոլը բացահայտել է իր վախերը․ գնդակահարության պատը

Նիկոլը բացահայտել է իր վախերը․ գնդակահարության պատը

Նիկոլ Փաշինյանի վրա ակնհայտորեն ազդել է Չաուշեսկուի և իր կնոջ գնդակահարության փողոցային մինի ներկայացումը։ Նա վախեցել է։ Ու ճիշտ է արել, որ վախեցել է։

Նիկոլն առանց այն էլ վախկոտ տղա է։ Հիմա այդ վախերը շատացել են, ինչը բնական է։ Արցախի պետականությունը ոչնչացրած, 5 հազարից ավելի զոհերի պատճառ ու տասնյակ հազարի հասնող վիրավորի ու անդամահատվածի մեղավոր դարձած, տասնյակ հազարավորների անտուն թողած, Հայաստանի սահմանները թուրքին հանձնած Նիկոլը չի կարող չվախենալ։

Նա վախերը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո հաղթահարում էր զինված ուժերի բունկերում հերոսաբար թաքնվելով։ Դրանից հետո Նիկոլը վախերը հաղթահարում է ամբոխի միջոցով։ Մարտի 1–ին վարչական ռեսուրսով, փողով, օլիգարխներով բանով գլխաքանակ լցրեց հրապարակում, որ սեփական վախից փախնի։

Հիմա էլ նախաձեռնել է մինի ամբոխների հետ հանդիպումներ, որպեսզի էլի վախերից դուրս գա։ Նիկոլը կաբինետում վախկոտ ու մլավող կատու է դառնում, իսկ ամբոխի մոտ իրեն առյուծ է երևակայում՝ մնալով նույն մլավող կատուն։

Նիկոլը մի քանի գյուղերում հանդիպումներ էր կազմակերպել։ Դպրոցական երեխեքին բերել էին, որ կառավարության շենքից փախած ծաղրածուին տեսնեն։ Նիկոլն այդ հանդիպումների ժամանակ մատնեց իր վախերը։

«Եթե իմ ժողովուրդը որոշի, որ պետք է գնդակահարության պատի տակ կանգնեմ, ապա ես գլուխս կախ կկանգնեմ»,– ասում էր Նիկոլը։

Ըստ Ֆրեյդի՝ Նիկոլի ասածները ճիշտ հակառակի մասին են վկայում։ Նիկոլը գիտի, որ իր արածներն արժանի են պատի տակ սատկացնելուն ու հենց դրանից է վախենում։ Նա ամբոխավարություն է անում, երբ ասում է, թե ժողովուրդը հենց որոշի, ինքը կկանգնի։ Ինքը հենց կանգնելուց է փախչում։

Ժողովուրդը ամիսներ շարունակ վանկարկում է «Նիկոլ դավաճան»։ Եթե պատի տակ կանգնող է, ապա թող կանգնի, սուտ ձևեր չթափի։

Իրականությունն այն է, որ 5 հազարի արյունը թափած Նիկոլը կյանքի գնով կառչած է աթոռից, քանզի գիտի, որ առանց աթոռ ինքը լավագույն դեպքում հայտնվելու է բանտում։ Ինքը գիտի, որ արժանի է դրան։ Ու վախենում է։ Վախը հաղթահարելու համար քծնում է ամբոխին, թե բա պարտությունը ինձ, հաղթանակը ձեզ (իրականում նրա այդ խոսքերը լրիվ հակառակ իմաստն ունեն՝ պարտությունը և չարքյաշ կյանքը ժողովրդին, աթոռն ու դրանից բխող կայֆերը՝ ինձ)։

Նիկոլի վրա, իրոք, ազդել է Չաուշեսկուի թեման։ Գնդակահարության պատը հաստատ նրա երազների մեջ է։ Կլիենտը լուրջ հիվանդ է։ Կլիենտը լուրջ վախեր ունի։ Կլիենտն ամեն ինչ անում է, որ հայտնվի պատի տակ․․․

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը