Արմավիրի մարզում 34-ամյա վարորդը Mercedes-ով «փաթաթվել է» գովազդային վահանակի սյանը. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտամետ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Հենրիկ Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Դոմուս» խանութ-սրահի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի երկաթյա սյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հարությունյանը և դեռևս ինքնությունը չպարզված ուղևորը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ 35-ամյա Մաքսիմ Բալդինը և 34-ամյա Եվգենի Տերելեցկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև սահմանազատել տարածքն ու հոսանքազրկել ավտոմեքենան։
Փաստի առթիվ Ա. Հովհաննիսյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։