Ոստիկանները հայտնաբերել են Արցախում որոնվող տղամարդու հրկիզված դին
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում: Տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։
«Ինչպես նախապես հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեն նախաքննություն է վարում: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: