Լրահոս

21.03.2021 12:00


18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 586 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 586 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 183 713-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4205-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 312 է, ընդհանուր առողջացածներինը՝ 168 289, փաստացի բուժվողներինը՝ 11 219: Մեկ օրում արվել է 4965 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 804602 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը