Լրահոս

21.03.2021 12:58


Կարմիր Շուկա համայնքի բնակիչը գիշերը դուրս է եկել տնից ու չի վերադարձել

Կարմիր Շուկա համայնքի բնակիչը գիշերը դուրս է եկել տնից ու չի վերադարձել

Արցախի ներքին գործերի նախարարության Ոստիկանության հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում անցած գիշեր հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ 1973 թվականին ծնված Վրեժ Ալբերտի Պողոսյանը, ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել տնից ու չի վերադարձել:

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք Վրեժ Պողոսյանի մասին տեղեկություն իմանալու դեպքում անհապաղ զանգահարել 1-02 հեռախոսահամարին, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը»,–ասվում է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը