Վարդան Ղուկասյանն աղոթում է «Գլենդել Հիլզի» փորած փոսի մեջ
Այսօր Գյումրիում մեկնարկեց անօթևանների համար նախատեսված բնակարնների շինարարությունը: Երկար սպասված իրադարձությանը ներկա լինելու համար շինհրապարակ էին ժամանել Գյումրեցի և Երևանցի տարբեր «տրամաչափի» պաշտոնյաներ: Բետոնալցման առաջին աշխատանքից հետո Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բոլոր ներկաններին հրավիրեց աղոթքի, իսկ ինքն անձամբ իջավ շենքի հիմքի համար փորված փոսը և, ձեռքերն առ Աստված, սկսեց աղոթել: Միայն դրանից հետո շինարարներն անցան աշխատանքի:
«Գլենդել Հիլզ» կազմակերպության Գյումրու կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը հավաստիացրեց, որ աշխատանքներն այլևս չեն ընդհատվի եւ իրենք կշարժվեն ըստ նախատեսված պլանի:
Ի դեպ, բանվորներն ու շինարարները կրկին բողոքում էին իրենց աշխատավարձերից։ Վարդան Ղուկասյանը խոստացավ, որ խնդիրը չլուծվելու դեպքում իրեն դիմեն ու ինքը բոլոր հարցերը կլուծի:
Երբ «Գլենդել Հիլզի» պատասխանատուն նշեց, որ շինարարները վճարվելուն են ըստ պայամանգրի, շինարարներից ոմանաք խիստ զարմացան, թե ի՞նչ պայմանագրերի մասին է խոսքը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի