Աշխարհ

20.03.2021 17:00


Էրդողանը վերջին երկու տարում երրորդ անգամ փոխել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին

Էրդողանը վերջին երկու տարում երրորդ անգամ փոխել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկրում պաշտոնից ազատվել է Կենտրոնական բանկի տնօրեն Նաջի Աղբալը: Նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է Շահափ Քավջըօղլուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Demokrathaber.net-ը:

Սա վերջին 21 ամիսների ընթացքում Թուրքիայի ԿԲ նախագահի արդեն երրորդ փոփոխությունն է: Ընդ որում, Աղբալը երկրի պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած ԿԲ նախագահն է դարձել՝ շուրջ 4 ամիս:

Թե ինչն է եղել ԿԲ նախագահին փոխելու որոշման պատճառը, չի հաղորդվում:

Այս խորագրի վերջին նյութերը