Սպիտակ տան հինգ աշխատակից ազատվել է աշխատանքից նախկինում մարիխուանա օգտագործելու պատճառով
Սպիտակ տան հինգ աշխատակից հեռացվել է աշխատանքից նախկինում մարիխուանա օգտագործելու պատճառով: Դա հակասում է երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ այդ կետի վերաբերյալ պահանջների թուլացման խոստմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:
«Մի քանի շաբաթ առաջ մենք հայտարարել էինք, որ Սպիտակ տունն անվտանգության ծառայության հետ աշխատում է քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ՝ վստահեցնելով, որ նախկինում մարիխուանայի օգտագործումը մեր աշխատակիցներին չի զրկի Սպիտակ տանն աշխատելու իրավունքից»,-գրել է Պսակին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
Նրա խոսքով՝ այս դեպքում Սպիտակ տանը շատերը կարող են աշխատանք գտնել:
«Սպիտակ տանն աշխատանքը սկսած հարյուրավոր մարդկանցից միայն հինգն այլևս չեն աշխատում մեզ հետ այդ քաղաքականոթւյան արդյունքում»,-շեշտել է Պսակին: