Հայկական ատոմակայանի արդիականացման քաղաքական «ռադիացիոն ֆոնը»
Օրերս նիկոլաիշխանական լրատվամիջոցներից մեկով բավականին առույգ տոնայնությամբ տարածվեց ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանի հայտարարությունը առ այն, որ «Ռոսատոմի» հետ համատեղ ձևավորում են աշխատանքային խումբ՝ Մեծամորի Հայկական ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարացնելու աշխատանքների իրականացման համար: Թե դրանից ի՞նչ դուրս կգա, երևի կպարզվի 2030 թվականի մատույցներում, եթե մինչև այդ թվականը Հայաստանում հայ մնացած լինի, իսկ երկիրն էլ գոյություն ունենա: Համենայն դեպս, քանի դեռ Հայաստանի իշխանությունը զավթված է փաշինյանական հակահայ և դավաճանական հանցախմբի կողմից, թե՛ պետության, թե՛ ժողովրդի գոյությունը իրական ու շոշափելի վտանգի տակ են:
Ամեն դեպքում, ՀԱԷԿ-ի, կոնկրետ շահագործվող երկրորդ էներգաբլոկի կյանքն էլի 10 տարով (2026-ից հաշված) երկարացնելու մասին հայտարարությունը բավականին զվարթ է հնչում: Առհասարակ, ներկայում ընթացքի մեջ է Մեծամորի կամ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրը, որը հայկական կողմն իրականացնում է «Ռոսատոմի» հետ: Այդ ծրագրով, օրինակ, այս տարի նախատեսված է մոտ 4,5 ամսով դադարեցնել ԱԷԿ-ի շահագործումը անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար: Դժվար չէ ենթադրել, որ այդ ընթացքում Հայաստանի էներգահամակարգը որոշակի լարվածություն կունենա: Դա անխուսափելի է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նիկոլ փաշինի կողմից Արցախն ադրբեջանաթուրքական դաշինքին հանձնելուց հետո որոշակի փոփոխություններ են կրել հիդրոէներգետիկ ռեսուրսներից օգտվելու մեր լրացուցիչ հնարավորությունները: Բացի այդ, նույն նիկոլ փաշինի կողմից իր գործընկեր ալիևին հանձնված ՀՀ տարածքները, մասնավորապես Սյունիքի մարզում, Որոտանի մերձակայքում, մեր թշնամուն իրական հնարավորություն են տալիս խնդիրներ հարուցել Որոտանի ՀԷԿ-երի անխափան ու անվտանգ շահագործման տեսանկյունից: Հիմարություն կլինի կարծել, թե թշնամին, որի նպատակը հայության բնաջնջումն է, չի դիմի նմանօրինակ ստորությունների: Ու շատ հավանական է, որ թշնամու հետ նույն նպատակները հետապնդող, թշնամիների շահերը սպասարկող փաշինի «իշխանությունը» նրանց կօգնի այդ հարցում:
Ինչ վերաբերում է ԱԷԿ-ին, ապա այն արդիականացնելու, մասնավորապես երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարացնելու աշխատանքները, եթե հավատանք պատասխանատուների հայտարարություններին, բնականոն ընթացքի մեջ է:
Այստեղ, իհարկե, հետաքրքրական է այն, որ անցյալ տարի Հայաստանը հրաժարվեց արդիականացման այս ծրագրի համար Ռուսաստանի տրամադրած վարկի (ընդհանուր՝ 270 մլն դոլար, գումարած 30 մլն դոլար դրամաշնորհ)՝ չօգտագործված մոտ 70 միլիոն դոլարի օգտագործումից: Ըստ ներկայացված պաշտոնական բացատրության՝ դրա պատճառը վարկի ամբողջ ծավալը սահմանված ժամկետում չօգտագործելն էր: Մնացյալ աշխատանքների ֆինանսավորումը, ինչպես մեկ տարի առաջ հայտարարվեց, Հայաստանը վերցրեց իր վրա:
Չնայած, եթե Հայաստանում իշխանությունը գրավված չլիներ ակնհայտորեն հակառուսական վարչախմբի կողմից, հնարավոր է՝ Ռուսաստանի հետ հնարավոր կլիներ լեզու գտնել կամ ինչ-որ համաձայնության հանգել: Չնայած, եթե Հայաստանում նիկոլի հակառուս և պրոթուրքական վարչախումբը չլիներ, շատ հնարավոր է, որ պատերազմ էլ չէր լինի, բայց դրանք արդեն ավելորդ ու անցյալին վերաբերող «եթե»-ներ են:
Իրական փաստն այն է, որ ԱԷԿ-ը պետք է շուրջ 4 ամիս և 20 օր «կանգնի», որպեսզի իրականացվեն արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքները՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու հաշվարկով:
Բացի այդ, նախ, պետք է հետևել, թե կոնկրետ այդ աշխատանքներն ինչ ընթացք կունենան, երկրորդ՝ էական է, թե ինչ հնարավորություն կլինի միջուկային էներգետիկայի ոլորտում ռուսական կողմի հետ հետագա համագործակցության համար:
Ցանկացած դեպքում, միայն այն, որ նման հարցերը մեծապես կախված են անձամբ նիկոլ փաշինի ու նրա կառավարության որոշումներից, լրջագույն մտահոգությունների պատճառ է: Ի լրումն, չի կարելի հաշվի չառնել Հայկական ԱԷԿ-ի շուրջ քաղաքական «ռադիացիոն ֆոնը»:
Այս «իշխանությունը», ինչպես վերջին 3 տարվա ընթացքում, այնպես էլ կամ մանավանդ վերջին կես տարվա ընթացքում գործում է գերազանցապես թուրքական ու ադրբեջանական շահերից ելնելով: Իսկ թուրքական իշխանությունները՝ նիկոլին թելադրողները, ինչպես հայտնի է, տասնամյակներ շարունակ հանդես են եկել Հայկական ԱԷԿ-ը փակելու հայտարարություններով ու պահանջներով: Այնպես որ, նախկինում ֆանտաստիկ թվացող բաները, ցավոք, կարող են և դառը իրականության վերածվել, այդ թվում՝ թուրքական պարտադրանքով Հայկական ԱԷԿ-ը շահագործումիցհանելու և գործնականում վերացնելու տեսքով:
Հայկական ատոմակայանի արդիականացման քաղաքական «ռադիացիոն ֆոնը»
Օրերս նիկոլաիշխանական լրատվամիջոցներից մեկով բավականին առույգ տոնայնությամբ տարածվեց ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանի հայտարարությունը առ այն, որ «Ռոսատոմի» հետ համատեղ ձևավորում են աշխատանքային խումբ՝ Մեծամորի Հայկական ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարացնելու աշխատանքների իրականացման համար: Թե դրանից ի՞նչ դուրս կգա, երևի կպարզվի 2030 թվականի մատույցներում, եթե մինչև այդ թվականը Հայաստանում հայ մնացած լինի, իսկ երկիրն էլ գոյություն ունենա: Համենայն դեպս, քանի դեռ Հայաստանի իշխանությունը զավթված է փաշինյանական հակահայ և դավաճանական հանցախմբի կողմից, թե՛ պետության, թե՛ ժողովրդի գոյությունը իրական ու շոշափելի վտանգի տակ են:
Ամեն դեպքում, ՀԱԷԿ-ի, կոնկրետ շահագործվող երկրորդ էներգաբլոկի կյանքն էլի 10 տարով (2026-ից հաշված) երկարացնելու մասին հայտարարությունը բավականին զվարթ է հնչում: Առհասարակ, ներկայում ընթացքի մեջ է Մեծամորի կամ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրը, որը հայկական կողմն իրականացնում է «Ռոսատոմի» հետ: Այդ ծրագրով, օրինակ, այս տարի նախատեսված է մոտ 4,5 ամսով դադարեցնել ԱԷԿ-ի շահագործումը անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար: Դժվար չէ ենթադրել, որ այդ ընթացքում Հայաստանի էներգահամակարգը որոշակի լարվածություն կունենա: Դա անխուսափելի է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նիկոլ փաշինի կողմից Արցախն ադրբեջանաթուրքական դաշինքին հանձնելուց հետո որոշակի փոփոխություններ են կրել հիդրոէներգետիկ ռեսուրսներից օգտվելու մեր լրացուցիչ հնարավորությունները: Բացի այդ, նույն նիկոլ փաշինի կողմից իր գործընկեր ալիևին հանձնված ՀՀ տարածքները, մասնավորապես Սյունիքի մարզում, Որոտանի մերձակայքում, մեր թշնամուն իրական հնարավորություն են տալիս խնդիրներ հարուցել Որոտանի ՀԷԿ-երի անխափան ու անվտանգ շահագործման տեսանկյունից: Հիմարություն կլինի կարծել, թե թշնամին, որի նպատակը հայության բնաջնջումն է, չի դիմի նմանօրինակ ստորությունների: Ու շատ հավանական է, որ թշնամու հետ նույն նպատակները հետապնդող, թշնամիների շահերը սպասարկող փաշինի «իշխանությունը» նրանց կօգնի այդ հարցում:
Ինչ վերաբերում է ԱԷԿ-ին, ապա այն արդիականացնելու, մասնավորապես երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարացնելու աշխատանքները, եթե հավատանք պատասխանատուների հայտարարություններին, բնականոն ընթացքի մեջ է:
Այստեղ, իհարկե, հետաքրքրական է այն, որ անցյալ տարի Հայաստանը հրաժարվեց արդիականացման այս ծրագրի համար Ռուսաստանի տրամադրած վարկի (ընդհանուր՝ 270 մլն դոլար, գումարած 30 մլն դոլար դրամաշնորհ)՝ չօգտագործված մոտ 70 միլիոն դոլարի օգտագործումից: Ըստ ներկայացված պաշտոնական բացատրության՝ դրա պատճառը վարկի ամբողջ ծավալը սահմանված ժամկետում չօգտագործելն էր: Մնացյալ աշխատանքների ֆինանսավորումը, ինչպես մեկ տարի առաջ հայտարարվեց, Հայաստանը վերցրեց իր վրա:
Չնայած, եթե Հայաստանում իշխանությունը գրավված չլիներ ակնհայտորեն հակառուսական վարչախմբի կողմից, հնարավոր է՝ Ռուսաստանի հետ հնարավոր կլիներ լեզու գտնել կամ ինչ-որ համաձայնության հանգել: Չնայած, եթե Հայաստանում նիկոլի հակառուս և պրոթուրքական վարչախումբը չլիներ, շատ հնարավոր է, որ պատերազմ էլ չէր լինի, բայց դրանք արդեն ավելորդ ու անցյալին վերաբերող «եթե»-ներ են:
Իրական փաստն այն է, որ ԱԷԿ-ը պետք է շուրջ 4 ամիս և 20 օր «կանգնի», որպեսզի իրականացվեն արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքները՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու հաշվարկով:
Բացի այդ, նախ, պետք է հետևել, թե կոնկրետ այդ աշխատանքներն ինչ ընթացք կունենան, երկրորդ՝ էական է, թե ինչ հնարավորություն կլինի միջուկային էներգետիկայի ոլորտում ռուսական կողմի հետ հետագա համագործակցության համար:
Ցանկացած դեպքում, միայն այն, որ նման հարցերը մեծապես կախված են անձամբ նիկոլ փաշինի ու նրա կառավարության որոշումներից, լրջագույն մտահոգությունների պատճառ է: Ի լրումն, չի կարելի հաշվի չառնել Հայկական ԱԷԿ-ի շուրջ քաղաքական «ռադիացիոն ֆոնը»:
Այս «իշխանությունը», ինչպես վերջին 3 տարվա ընթացքում, այնպես էլ կամ մանավանդ վերջին կես տարվա ընթացքում գործում է գերազանցապես թուրքական ու ադրբեջանական շահերից ելնելով: Իսկ թուրքական իշխանությունները՝ նիկոլին թելադրողները, ինչպես հայտնի է, տասնամյակներ շարունակ հանդես են եկել Հայկական ԱԷԿ-ը փակելու հայտարարություններով ու պահանջներով: Այնպես որ, նախկինում ֆանտաստիկ թվացող բաները, ցավոք, կարող են և դառը իրականության վերածվել, այդ թվում՝ թուրքական պարտադրանքով Հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու և գործնականում վերացնելու տեսքով:
Արմեն Հակոբյան