Լրահոս

20.03.2021 12:50


Սպանություն Արցախում. գլխի և ոտքի վրա կտրված վերքերով դիակ է հայտնաբերվել

Սպանություն Արցախում. գլխի և ոտքի վրա կտրված վերքերով դիակ է հայտնաբերվել

Արցախում սպանություն է տեղի ունեցել. մարտի 19-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Պ. Ա.-ն զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ծովատեղ գյուղի «Ծովեր» կոչվող տեղամասում դիակ կա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը Facebook–ի էջում։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը «Ծովեր» կոչվող տեղամասում հայտնաբերել է Մ. Ա.-ի դիակը, գլխի հետևի և աջ ոտքի վրա կտրված վերքով: Տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ. Ա.-ին ցակատով հարվածներ հասցնելով սպանել է Մարտունու շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Գ. Ա.-ն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանցագործության գործիք հանդիսացող ցակատն առգրավված է:

Այս խորագրի վերջին նյութերը