Լրահոս

20.03.2021 11:44


16 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1071 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1071 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1071 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 183 127-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4187-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 459 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 977, փաստացի բուժվողներինը՝ 10 963: Մեկ օրում արվել է 5959 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 799 637 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը