Երևան-Սևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ
Այսօր՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին:
Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին, վարորդներն իրար հետ լեզու գտան և մեքենաները տեղափոխեցին:
Նրանք նշում էին նաև, որ ավտովթարների պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ Հրազդանի ճանշինը ցուցաբերել է անպատասխանատու մոտեցում իր գործին, չեն կատարել աղ ու ավազի լցման ոչ մի աշխատանք, չեն մշակել ճանապարհը, ինչի համար էլ վթարներ են տեղի ունեցել:
Փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: