Քաղաքական

20.03.2021 10:18


Արարատի մարզպետն ընտրություններ անցկացնելու որոշումից «հինգ րոպե անց» գործի է անցել

Արարատի մարզպետն ընտրություններ անցկացնելու որոշումից «հինգ րոպե անց» գործի է անցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հրապարակումից «հինգ րոպե անց» Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը գործի է անցել՝ հավաքել է մարզի համայնքապետերին եւ նախընտրական ցուցումներ տվել։ Բնականաբար, ոչ բոլոր համայնքապետերն են շտապել մարզպետարան՝ լսելու եւ կատարելու նրա ցուցումները, բայց մեզ ասացին, որ մի քանի տասնյակ մարդ ներկա է եղել։

Թեւոնյանն առանձին-առանձին զրույցներ է ունեցել նրանց հետ, եւ առաջին հանձնարարությունը եղել է այն, որ հենց հիմիկվանից սկսեն աշխատել եւ առաջիկայում մոտավոր ցուցակներ ներկայացնեն, թե որտեղ ինչքան ձայն ունի իշխանությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը