Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն
Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում մարտի 19-ին հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»-նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից 2021 թվականի մարտի 19-ը ներառյալ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է: