Լրահոս

19.03.2021 15:56


Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Kia Forte-ն ու Toyota Camry-ն, վերջինս էլ հայտնվել է ձորակում. ճանապարհը եղել է անցանելի

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Kia Forte-ն ու Toyota Camry-ն, վերջինս էլ հայտնվել է ձորակում. ճանապարհը եղել է անցանելի

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Kia Forte և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման արդյունքում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի. տեղի Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը