Հայ հասարակությունն ուզում է խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. դեսպան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ մարտի 19-ին, «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական խնդիրները ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների առջև» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց, որ հայ հասարակության շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու պահանջարկ կա։ Նրա խոսքով` 2020 թվականի աշնան հայտնի իրադարձությունները արձանագրեցին երկու երկրների հարաբերությունների ու վստահության կարևորությունը։
«Ողբերգական իրադարձություններ էին և՛ հայ ժողովրդի, և՛ մեզ համար։ Հայ ժողովրդի համար այդ դժվարին պահին (ղարաբաղյան պատերազմը. խմբ.) Ռուսաստանն ու Հայաստանը միասին էին։ Հսկայական ջանքերի գնով, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարության, հաջողվեց կանգնեցնել մարտական գործողությունները և հիմք դնել անվտանգության ամրապնդման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,-ասաց դիվանագետը։
Նա ընդգծեց, որ այժմ ակտիվ աշխատանք է տարվում Ղարաբաղում նորմալ կյանքը վերականգնելու, հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ: Ռուսաստանը զգալի ներդրում է ունի այդ գործընթացում։ Աշխատանքներ են տարվում նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ու ընդհանուր առմամբ տնտեսական կյանքի և տնտեսական համագործակցության կարգավորման նախադրյալների ստեղծման ուղղությամբ:
Դեսպանը կարծում է, որ այս բոլոր գործոնները՝ և՛ անվտանգության, և՛ տնտեսության զարգացման հարցերը, առավել արդիական են դարձնում Հայաստանի և Ռուսաստանի կապերի ամրապնդման խնդիրը։ Դրանից է կախված երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարն ու անվտանգության ապահովման հեռանկարը։ Կոպիրկինը դրանում է տեսնում նաև մեր ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր ինքնության պահպանման գրավականը։
Նրա խոսքով՝ այժմ Հայաստանը ներքին զարգացման բարդ փուլում է, երբ որպես պետություն, որպես հասարակություն հետագա զարգացման ուղիներ պետք է դրվեն, երբ արդիական է սեփական ուժերի հանդեպ ինքնավստահությունն ամրապնդելու հարցը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am