Լրահոս

19.03.2021 15:26


Արարատի մարզում 62-ամյա վարորդը Toyota-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Արարատի մարզում 62-ամյա վարորդը Toyota-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում 62-ամյա Արմեն Անդրեասյանը Tօyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 21-ամյա Սուսաննա Հովհաննիսյանն ու 28-ամյա Սուսաննա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը