ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրինագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլի» մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է նաև սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 6 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:
Փաթեթով առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ: Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք:
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրակաnապես դեմ է արտահայտվել օրինագծին:
Նախագծերի փաթեթը քննարկվում է հատուկ ընթացակարգով: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է անցկացնել այսօր: