Լրահոս

19.03.2021 18:20


Արցախի ոստիկանությանը սոցիալական աջակցության փաստաթղթերի կեղծման վերաբերյալ նյութեր են փոխանցվել

Արցախի ոստիկանությանը սոցիալական աջակցության փաստաթղթերի կեղծման վերաբերյալ նյութեր են փոխանցվել

Արցախի դատախազությունը ոստիկանությանը նյութեր է փոխանցել՝ բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթերի առերևույթ կեղծման վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դատախազությանը տեղեկություն է տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչներին հատկացվող սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախարարությանը փոխանցված փաստաթղթերում անճշտությունների վերաբերյալ: Արցախի Հանրապետության դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առերևույթ պաշտոնեական փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ թվով 10 նյութ է փոխանցել ոստիկանությանը` Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,-նշում են դատախազությունից:

Այս խորագրի վերջին նյութերը