Լրահոս

19.03.2021 11:46


Հարավային ուղղությամբ նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են

Հարավային ուղղությամբ նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են

Ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող՝ մարտական գործողությունների հարավային ուղղությամբ զոհված զինծառայողների աճյունների մարտի 19-ին նախատեսված որոնումները չեղարկվել են: Այս մասին տեղեկացրեց Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն մարտի 20-ին:

Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Այս խորագրի վերջին նյութերը