Լրահոս

19.03.2021 11:16


22 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

22 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182 056-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4171-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 332 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 518, փաստացի բուժվողներինը՝ 10 367: Մեկ օրում արվել է 4725 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 793 678 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը