Քաղաքական

27.05.2011 12:46


Արամ Կարապետյան. «Երրորդ ուժն է թելադրողը լինելու»

Արամ Կարապետյան. «Երրորդ ուժն է թելադրողը լինելու»

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանրապետական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը և «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Արամ Կարապետյանը, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, նշել է, թե այն երկխոսություն է, որտեղ կողմերը միմյանց չեն լսում, այսինքն՝ մի կողմն ասում է, որ անպայման արտահերթ ընտրություններ են լինելու, մյուս կողմից բացառվում է արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ու հավելել է, թե այս իրավիճակով գնալու ենք մինչև աշուն, և երկու կողմի հռետորաբանությունը դառնալու է ավելի զգայուն։

–Հայաստանում հիմա ստեղծվել են նպաստավոր պայմաններ յուրաքանչյուր դաշինքների համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հիմնականում քաղաքական ուժերն իրար հետ մերձենում կամ իրարից տարանջատվում են, երբ որ տեղի են ունենում նախընտրական և ընտրական գործընթացներ,–նկատել է Ա. Կարապետյանը։

Բանախոսի կարծիքով՝ ժողովուրդ–իշխանություն փոխհարաբերությունն այսօր մինչև վերջ պարզված չէ, որովհետև որևէ հարցի պատասխան առայժմ չկա։

–Ոչ միայն երրորդ ուժի անհրաժեշտություն կա, այլ հենց ինքն է թելադրողը լինելու,–ընդգծել է Ա. Կարապետյանը՝ ավելացնելով, թե ընդդիմության դեմքն էլ հիմա հասկանալի պիտի դառնա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը