Քաղաքական

19.03.2021 10:04


Տարիներ առաջ Հովհաննես Ազոյանի՝ բանակում չծառայելու գործընթացում ապօրինի տարրեր են եղել, հարուցվել է քրգործ, ապա կարճվել․ «Ժողովուրդ»

Տարիներ առաջ Հովհաննես Ազոյանի՝ բանակում չծառայելու գործընթացում ապօրինի տարրեր են եղել, հարուցվել է քրգործ, ապա կարճվել․ «Ժողովուրդ»

«ArmLur.am-ի տեղեկություններով՝ դերասան Հովհաննես Ազոյանի սկան­դալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել: Մասնավորապես, մեզ հասած տեղե­կությունների համաձայն՝ նրանք գտել են տարիներ առաջ Հովհաննես Ազո­յանի բանակում չծառայելու մասով հարուցված քրեական գործը, որն էլ տարիներ առաջ կարճել էին:

Բանն այն է, որ իրավապահները տարիներ առաջ դերասանի՝ բանակում չծառա­յելու մեջ որոշակի ապօրինի տարրեր են հայտնաբերել և հարուցել են քրե­ական գործ, սակայն ավելի ուշ իրավապահ համակարգում որոշել են քրեական գործը կարճել՝ հաշվի առ­նելով, որ նա դերասան է և ներկա­յացնում է Հայաստանի Հանրապետու­թյունը:

Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել դերասանից, թե նա ինչ հիմքով է ազատվել բանակից, սա­կայն վերջինս այդպես էլ չպատաս­խանեց մեր նամակներին: ArmLur.am- ը պատրաստ է նաև հրապարակել դերասան Հովհաննես Ազոյանի մեկ­նաբանությունը:

Հիշեցնենք, որ Հով­հաննես Ազոյանը Ադրբեջանի փոխ­նախագահ Մեհրիբան Ալիևայի սոցցանցի պաշտոնական էջում, որտեղ վերջինս լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից, գրել էր. «Վերջապես ես խաղաղու­թյուն տեսա պարոն Ալիևի դեմքին: Աշխարհին խաղաղություն: Թող եր­բեք պատերազմը չկրկնվի»»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը