Քաղաքական

18.03.2021 21:41


Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանը հաստատել է, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատարան

Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանը հաստատել է, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատարան

ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել ԲԴԽ-ին։

«Փաստինֆո»-ին հաջողվել է կապ հաստատել դատավոր Մհեր Պետրոսյանի հետ, որը հաստատել է տեղեկությունները՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակիցներն իրոք այցելել են դատարան եւ ցանկացել հանդիպել իր հետ, ինչը ինքը մերժել է։

«Այո, նման այց եղել է, ես նրանց հետ չեմ հանդիպել առհասարակ, հրաժարվել եմ հանդիպումից՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում հանդիպումը կազմակերպել միայն ԲԴԽ միջոցով և անմիջապես տեղյակ եմ պահել ԲԴԽ-ին»,-նշել է դատավորը:

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն իմանալով Վարչական դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է զբաղեցնել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, այնքան է վրդովվել, որ նա կորցրել է ինքնատիրապետումը։ Նստել է իրեն սպասարկող մեքենան եւ կարգադրել է քշել։ Վարչապետի և նրան ուղեկցող թիկնազորի մեքենաները կեսգիշերն անց՝ 1։30-ի սահմաններում սկսել են պտտվել Մաշտոնցի պողոտայով՝ դեպի վեր, ապա դեպի վար։ Կայքը գրել է, որ հավանաբար նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը