Քաղաքական

18.03.2021 16:06


Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում. սահմանադրագետ

Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում. սահմանադրագետ

Հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ըստ սահմանադրագետ Գոհալ Մելոյանի՝ այս հայտարարությունից բխում է, որ Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ է ստացել խորհրդարանական ուժերից առ այն, որ իր հրաժարականի պարագայում չեն ներկայացնի վարչապետի թեկնածու։

«Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում՝ ապրիլի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելոյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

Այդ ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի հրաժարականի գործընթացը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը