Քաղաքական

18.03.2021 14:04


Հիմնադրամի վերաբերյալ կառավարության հիմնավորումը գավառական խորամանկություն է․ իրավապաշտպան

Հիմնադրամի վերաբերյալ կառավարության հիմնավորումը գավառական խորամանկություն է․ իրավապաշտպան

Հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակությունն է այն նույն գործընթացի, որը կոչվում է սահմանադրական կարգի ամբողջովին տապալում, որովհետև բոլոր այդ գործողությունները օրենքից դուրս են։ Իշխանությունը հետևողական շարունակում է արհամարհել ՀՀ օրենսդրությունը։ Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով պետական բյուջե փոխանցված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 մլրդ դրամ գումարի սկանդալին, ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպանը հորդորում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին կրկին նիստ հրավիրել և քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը։

«Սա շատ ուժեղ հարված կհասցնի, և հետագայում բարդ կլինի վերկանգնել այն վստահությունը, որը ուներ այդ հիմանդրամը, և այս առումով ես կարծում եմ, որ մենք խնդիր ունենք համակարգային սխալների հետ։ Եթե դեռ կան մարդիկ, որոնք որ կասկածում են, կամ կարծում են, որ կարելի է ինչ-որ բան փոխել այս իշխանությունների օրոք, կամ մտածում են, որ նրանք դա անում են, որովհետև բան չգիտեն, չարաչար սխալվում են»,-ասաց Ալավերդյանը, նշելով, որ այս իրավիճակի լուծման համար պետք է հասկանալ՝ արդյոք հնարավոր է սահմանադրությունը խախատողներին սահմանդրական կարգով դուրս մղել։

Իրավապաշտպանի խոսքով, կառավարության հիմնավորումները, որ 52 մլրդ գումարը բյուջեի ընթացիկ ծախսերի համար է օգտագործվել, գավառական խորամանկություն է։

«Դա իրապես քարանձավային գավառականություն է։ Վաղուց մեր բյուջեն անցել է այն մեթոդին, որ կարելի է ամեն տողկատակ ստուգել, թե որ գումարն ուր է գնում։ Ծրագրում երևում է՝ ինչն է ինչքան ծախսվել։ Սա նսեմացնում է մեր պետության արժանապատվությունը։ Այդ խորամանկությունները, որոնք որ որևէ մեկին արդեն չեն համոզում, պետք է դադարեցնեն»։

Հիշեցնենք, որ 15․03․2021 կայացած «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հոգաբաձուների խորհրդի նիստից հետո հոգաբարձուների խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաղորդագրություն էր տարածել, որում նշելէր․

«Երեկ մասնակցեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին։ Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։ Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։ Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։ Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են: Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ ոպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը