Կարմիր Շուկայի «ծխի կրակները» կամ ինչպես են նիկոլները կտոր-կտոր փսորում Հայրենիքը
Արցախի Կարմիր Շուկայի ճանապարհը, որ միմյանց է կապում Մարտունին ու Ստեփանակերտը, նաև՝ թուրքերին նվիրած Շուշին, ադրբեջանական կողմին զիջելու և այդ նպատակով Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի վրա ճնշումներ գործադրելու մասին հանրությունն օրերս տեղեկացավ սոցցանցերում ու լրահոսում տարածված լուրերից: Բնականաբար, 7or.am-ը ևս անդրադարձել է այդ «խոսակցություններին», որոնց վերաբերյալ, հիշեցնենք, պաշտոնական հերքումներ են տարածել ինչպես Արցախի ՊԲ-ն, այնպես էլ՝ Արցախի «նիկոլը», նրա մամուլի խոսնակը:
Բայց, այնուհանդերձ, ի՞նչ «կրակ» կար Կարմիր Շուկայի ճանապարհը ևս թուրքերին հանձնելու մասին խոսակցությունների «ծխի» տակ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այդ ծուխն իսկապես էլ անկրակ չէր: Ըստ մեր աղբյուրների փոխանցած վարկածի, դեպքերի ընթացքն այսպիսին է եղել: Նախ, Կարմիր Շուկայով անցնող ճանապարհը վերահսկող Արցախի ՊԲ ստորաբաժանումները Արցախի դրոշն են տեղադրել ճանապարհին: Դա ադրբեջանական թուրքերին, այսպես ասենք, դուր չի եկել, չնայած, իրենք, տեղյակ եք, իրենց կեղտոտ դրոշները անարգել տեղադրել են Հայաստանի տարածքում՝ Գորիս-Կապան ճանապարհին, այն հատվածներում, որոնք իրենց նիկոլ փաշինն ու նրա թրքամետ կամ թրքահպատակ իշխանությունը սիրով նվիրել է իրենց «եղբայր թուրքերին»: Ինչևէ:
Տեսնելով Արցախի դրոշը՝ ադրբեջանական թուրքերը, նաև ռուսական խաղաղապահների միջոցով, պահանջ են դրել, որ ոչ միայն դրոշը հանվի, այլև ճանապարհի վերահսկողությունը փոխանցվի իրենց, որպեսզի այդ կողմով էլ անարգել ֆռֆռան դեպի Շուշի, ինչ ուզեն՝ տանեն:
Այդ պահից սաստիկ ճնշումներ են սկսվել Արցախի ՊԲ հրամանատարի վրա: Ըստ որում, ճնշումներ իրականացվել են ինչպես Երևանից, այնպես էլ՝ Արցախի «նիկոլի»՝ Արայիկ Հարությունյանի կողմից: Ըստ մեզ հասած լուրերի, Միքայել Արզումանյանը տեղի չի տվել: Դրանից հետո, սկսվել է զզվելի «առևտրական ճնշում»: Ըստ մեզ հասած լուրերի, ադրբեջանական թուրքերն առաջարկել են, որ ճանապարհն իրենց հսկողությանը հանձնվի մոտ 40 գերի վերադարձնելու դիմաց:
Սակայն, Արցախի ՊԲ հրամանատարությունը կրկին տեղի չի տվել ու ճիշտ է արել: «Տարածքներ՝ գերիների դիմաց» սխեման նույն ապուշությունն է, ինչ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» ցնդաբանությունը:
Եվ ահա, երբ այդ սխեման էլ է մերժվել, Երևանի նիկոլը Ստեփանակերտի «նիկոլի» մոտ է ուղարկել իր պատանդառած զոհվածների ու գերիների ծնողներին, որոնց միջոցով այս թրքահպատակները կեղտոտ հարցեր են լուծում: Թրքահպատակ նիկոլ փաշինի պատանդների այդ խումբը Ստեփանակերտ է գործուղվել՝ Արցախի ՊԲ հրամանատարի վրա հարձակվելու և նրա նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու նպատակով: Ի լրումն, նիկոլ փաշինը նման հարձակմամբ մտադիր է եղել վրեժ լուծել Միքայել Արզումանյանից այն բանի համար, որ Արցախի ՊԲ մոտ 200 սպաներ միացել էին նիկոլ փաշինի հրաժարականի պահանջին:
Հնարավոր է, որ առաջիկայում դեռ կլսենք Արցախի ՊԲ հրամանատարության վրա Երևանից կազմակերպված հարձակման մասին:
Ու այդ ամենը տեղի է ունենում բավականին բնութագրական խորապատկերում: Մասնավորապես, նիկոլ փաշինի «կիրթ ու կառուցողական» օրթաղ ալիև իլհամը գնում է Ազոխի հանրահայտ քարանձավ, այն հռչակում ադրբեջանական, գնում է Շուշի ու խոսում գրեթե նիկոլական բառապաշարով (կհիշեք՝ «դժբախտ, դժգույն քաղաք»), Շուշիում Արամ Մանուկյանի փողոցը վերանվանում է աթաթուրքի անունով...
Եվ կարկառուն նիկոլական, թրքահպատակ նիկոլ փաշինի ոչ պաշտոնական խոսնակ Հովիկ Ազոյանը, իրենց հարազատ ալիևի դեմքին նայելով, խաղաղասիրական քարոզ է անում: Այդ «խաղաղասիրական» դրսևորումը տարածվում է, Ազոյանի գանգուրները սոցցանցերում գզում են, բայց էականը դա չէ, նույնիսկ դրա ասածները չեն:
Էականն այն է, որ երբ թրքահպատակ նիկոլական «իշխանության» որևէ ներկայացուցիչ (թեկուզ Ազոյանի նման՝ ոչ պաշտոնական ներկայացուցիչ) «խաղաղասիրական քարոզ» է անում, նշանակում է սրանք արդեն պայմանավորվել են Հայաստանի, Արցախի ևս որևէ կարևոր հատված թուրքերին հանձնելու շուրջ և հիմա պարզապես «հող են նախապատրաստում» այդ հերթական դավաճանության ու հակահայ քայլի համար:

Արմեն Հակոբյան