Մեկնաբանություն

18.03.2021 12:15


«Իմ քայլի» ցուցակի առաջին եռյակը հայտնի է

«Իմ քայլի» ցուցակի առաջին եռյակը հայտնի է

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար շրջանառության մեջ է դնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեման։ Մեկ ասում է՝ կանեմ, մեկ ասում է՝ չամ անի։ Նայած, թե ինչ վիճակ է փողոցում։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջն առաջ է քաշել Հայրենիքի փրկության շարժումը, բայց առանց Նիկոլի։ Այսինքն՝ սկզբում պետք է Նիկոլը հեռանա, ձևավորվի ժամանակավոր կառավարություն ու նոր միայն լինեն ընտրություններ, որպեսզի դրանք չկեղծվեն, քանզի ամենավերջին դեբիլի համար էլ պարզ է, որ Նիկոլը փորձելու է կեղծել։ Ինքն ուրիշ բան չի կարող անել։ Ինքն ուրիշ բան չգիտի՝ կեղծելուց բացի։

Որպես ազատության ու հավասարության երաշխիք՝ ընդդիմությունը հայտարարել է, որ իր առաջադրած վարչապետը՝ Վազգեն Մանուկյանը, արտահերթի ժամանակ չի մասնակցելու ընտրություններին։ Իսկ դա լուրջ երաշխիք է։

Նիկոլը նման երաշխիք չի տալիս։ Ճիշտ հակառակը՝ նա ուզում է մնալ վարչապետ, որ կեղծի, կեղծում է, որ չդատվի։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են բոլորը, բացի իր տնեցիներից, ուսապարկերից ու թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչներից՝ Արման Բաբաջանյան, Արամ Զավենի Սարգսյան ու էլի մի քանի հաճախորդներ։

Նիկոլին բացահայտորեն, ուղղակիորեն և էնտուզիազմով պաշտպանում է միայն Թուրքիան։

Նիկոլին անուղղակիորեն պաշտպանում է Ադրբեջանը։

Այս հանգամանքները հաշվի չեն առնում քաղաքական դաշտի առևտրականները և գնում են Նիկոլի հետ բանակցությունների։

Դաժան իրականությունն այն է, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցելու են Ադրբեջանն ու Թուրքիան։ Ավելին՝ Նիկոլի «Իմ քայլի» ցուցակն արտահերթի ժամանակ (եթե այն տեղի ունենա) փաստացի գլխավորելու են Էրդողանն ու Ալիևը։ Վերջինիս հետույք մտնող Ազոյան Հովիկը՝ Նիկոլի գաղափարակից ընկերը, վկա։

Հա, չմոռանանք, «Իմ քայլի» ցուցակում երրորդը Նիկոլն է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը