Լրահոս

18.03.2021 12:04


Հրդեհ Դիմիտրով գյուղում․ այրվել է «DAF» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչի վերջնամասի 6 անվադողը և ջերմահարվել՝ մոտ 400 կգ գազար

Հրդեհ Դիմիտրով գյուղում․ այրվել է «DAF» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչի վերջնամասի 6 անվադողը և ջերմահարվել՝ մոտ 400 կգ գազար

Մարտի 18-ին, ժամը 02։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Դիմիտրով գյուղում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:16-ին, մարվել՝ 03:36-ին: Այրվել է «DAF» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ն․ Հ․) կցորդիչի վերջնամասի 6 անվադողը և ջերմահարվել՝ մոտ 400 կգ գազար:

Այս խորագրի վերջին նյութերը