Դատական ակտով ԳՇ պետը պաշտոնից ազատված չէ, իսկ եթե ազատված չէ, նշանակում է, որ կարող է պաշտոնավարել. Օնիկ Գասպարյանի փաստաբան
Այսօր դատարանը ՀՀ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու վերաբերյալ տարված դիմումի դեմ որոշում է կայացրել, համաձայն որի` բավարարել է Օնիկ Գասպարյանի միջնորդությունը` իրեն պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին հայցի ապահովման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Tert.am-ի հետ զրույցում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը դատարանի որոշումը պարզաբանեց՝ նշելով, որ դիմել էին Վարչական դատարան՝ ներկայացնելով, որ չկա որևէ իրավահարաբերություն, որ վարչապետն ու նախագահը կարող են Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատել, ինչը նշանակում է, որ չկա հարաբերություն, որ կարող է իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետն ազատվել պաշտոնից.
«Դատարան դիմել էինք, որ ժամանակավորապես մեր հայցն ապահովվի, որովհետև եթե այս ընթացքում ուրիշ մարդ նշանակվի ԳՇ պետի պաշտոնում, մեր իրավունքները հետագայում չէինք կարողանալու պաշտպանել, և այսօր Վարչական դատարանը մեր հայցը ժամանակավորապես բավարարել է: Այսպիսով՝ դատարանն իր որոշմամբ փաստել է, որ վարչապետը կամ ՀՀ նախագահն իրավունք չունեն Գլխավոր շտաբի պետին ազատել, ինչը նշանակում է, որ եթե ինչ-որ մեկն ասում է, որ ԳՇ պետը պաշտոնից ազատված է, սխալ է, քանի որ այս դատական ակտով ԳՇ պետը պաշտոնից ազատված չէ, իսկ եթե ազատված չէ, նշանակում է, որ կարող է պաշտոնավարել»,-մեկնաբանեց նա: