Լրահոս

18.03.2021 11:14


Երևանում ստահակը վերելակում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ

Երևանում ստահակը վերելակում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը Իսահակյան փողոցի բնակիչ 40-ամյա Գ․ Ջ․-ն ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ իրենց շենքի վերելակում անհայտ անձը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա դստեր նկատմամբ։

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը