Լրահոս

18.03.2021 11:11


26 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1024 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

26 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1024 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1024 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181 165-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4149-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 273 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 186, փաստացի բուժվողներինը՝ 9830: Մեկ օրում արվել է 4687 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 788 953 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը